«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` Էկվադորում փրկարարներին հաջողվել է երկրաշարժի հետեւանքով 13 օր փլատակների տակ մնացած 72-ամյա տղամարդուն փրկել:
Մանուել Վասկեսին հայտնաբերել են Հարամիհո քաղաքում այն բանից հետո, երբ փրկարարները արձագանքել են մասնակիորեն քանդված շենքից եկող աղմուկին: Տղամարդուն անմիջապես հոսպիտալացրել են:
Ապրիլի 16-ի գիշերը Էկվադորի առափնյա շրջանում 7,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը 1979 թվականից հետո երկրում ամենահզոր երկրաշարժն է: Վերջին տվյալների համաձայն` կա 659 զոհ, 33 անհայտ կորած, 4 605 վիրավոր: