Թուրքիայում ուժի մեջ է մտել Շենգեն գոտու երկրների համար վիզային սահմանափակումների չեղարկման մասին օրենքը, հայտնել է կառավարական Resmi Gazete թերթը:
Կառավարության համապատասխան կանոնակարգում նշվում է, որ տվյալ միջոցը փաստացի «ուժի մեջ կմտնի Եվրամիության կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման պահից»:
Այսպիսով, Անկարան անհրաժեշտ օրենսդրական հիմք է նախապատրաստել Բրյուսելի և եվրաինտեգրման գործընթացի հետ հարաբերությունների տեսանկյունից:
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը, ինչպես ակնկալվում է, կդիտարկի Թուրքիայի հետ բանակցությունների գործընթացի մասին վերջնական զեկույցը, որի հավանության դեպքում հունիսի 30-ից Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվեն շենգենյան վիզաները: