ՀԾԿՀ-ն պատրաստվում է էլէներգիայի սակագինը նվազեցնել մոտ երեք դրամով. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է էլէներգիայի սակագինը նվազեցնել մոտ երեք դրամով և սահմանել այն 45.5 դրամ մեկ կիլովատ ժամի դիմաց։

Դեռ նախօրեին ՀԾԿՀ-ն հայտարարել էր, թե սեփական նախաձեռնությամբ սկսում է էլէներգիայի սակագնի վերանայման գործընթաց և դա պայմանավորել էր հիմնականում նրանով, որ ՀԷԿ-երին մատակարարվող ռուսական գազի գինը նվազել է։ Ըստ կոպիտ հաշվարկների, միայն գազի գնի նվազման հետևանքով էլէներգիայի սակագինը կնվազի 1-1.5 դրամով։ Իսկ դա նշանակում է, որ հանձնաժողովը նոր սակագինը որոշելիս հաշվի է առնելու նաև այլ գործոններ, օրինակ էներգահամակարգում կուտակված պարտքերի՝ նախատեսվածից ավելի արագ մարումը։

Սակայն եթե հաշվի առնենք բոլոր գործոնները, որոնք ազդում են սակագնի վրա, այն պետք է նվազի ոչ թե 3, այլ մոտ 9 դրամով և կազմի 40 դրամ մեկ կիլովատ ժամի դիմաց: Բացառված չէ, ՀԾԿՀ-ն այս անգամ 3 դրամով նվազեցնելուց հետո օգոստոսին կրկին վերանայի սակագինը և ավելի նվազեցնի։ Սակայն գործնականում դա քիչ հավանական է: Այսինքն, առավելագույն արդյունքը, որ կարող ենք ակնկալել ՀԾԿՀ-ից, էլեկտրաէներգիայի սակագնի ընդամենը 3 դրամով նվազեցումն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս