Ադրբեջանում զինվորների դիակները հարազատներին հանձնում են «սքոչով» փաթաթված եւ թույլ չեն տալիս բացել դագաղը. զինվորի մայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ խաբում են, թե երեխայի դիակը լվացվել, պատանվել է, տանենք` թաղենք: Մենք դագաղը մեծ համառությամբ բացեցինք, եւ տեսանք, որ երեխան ամբողջությամբ «սքոչով» փաթաթված է: Ստացվում է, որ զինվորներին «սքոչով» փաթաթում, թաղում են: Ընտանիքներին էլ խաբում են, թե լվացվել, պատանվել է: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել է անցյալ տարվա հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գեդաբեկում տեղակայված զորամասերից մեկում մահացած զինվոր Ֆաիգ Ջաբիր օղլու Իբարհիմովի մայրը: Անցյալ տարվա հունիսի 13­-ին Գեդաբեկի զորամասից Սումգայիթի Քիմիագործների ավանում բնակվող Իբրահիմովների ընտանիքը ստանում է իրենց որդու մահվան լուրը:

2 օր հետո ծնողներին են ուղարկում զինվորի «ցելոֆանով» փաթաթված դիակը, 3 օր հետո էլ զորամասի հրամանատարի ստորագրությամբ ծանուցագիր են ստանում, որտեղ գրված էր. «Զինվոր Ֆաիգ Ջաբիր օղլու Իբրահիմովը 2015 թվականի հունիսի 13­-ին զորամասի 3-­րդ գումարտակին կից տարածքի ոչ բնակելի հատվածում իրեն կախել` մահացել է»: Զինվորի ընտանիքն առաջին իսկ օրվանից չի համաձայնվում այդ վարկածին. զինծառայության ավարտին 3 ամիս մնացած Ֆաիգը չէր կարող ինքնասպան լինել: Ֆաիգի մայրը պատմում է, որ սպանությունից մի քանի օր առաջ երեխան հեռախոսով հայտնել էր, որ իրեն պարտադրում են 850 մանաթ փող վճարել, իբր կորցրած ավտոմատի ինչ որ մասի դիմաց, այն դեպքում, երբ հերթապահությունից հետո ինքը ավտոմատը հանձնել է սարքին վիճակում:

«Հետաքննության ժամանակ քննիչից պահանջեցինք պարզել հարցը: Նա էլ, թե «մեռելին կենդանացնել այդ մասին նրանից հարցնելու հնարավորություն չունեմ» ­ասում է նա: Ֆաիգ Իբրահիմովի մահվան փաստով Ղազախի ռազմական դատախազությունում քրեական օրենսգրքի ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է սկսվել: Զորամասի մի այլ զինվոր Հուսեին Հուսեինովը ձերբակալվել է: Այս տարվա ապրիլին Գյանջայի ռազմական դատարանը նրան 10 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել: Պարզվել է, որ Հուսեին Հուսեինովը մայիսի 26-­ին չի ենթարկվել գումարտակի հերթապահ Ֆաիգ Իբրահիմովի` զորանոցը մաքրելու հրամանին, ինչի պատճառով նրանց միջեւ վեճ է առաջացել: Հուսեյնովը ծեծի է ենթարկել Ֆաիգին: Հետո նրա մարմինը, իբր, հայտնաբերվել է կախված վիճակում: Հուսեին Հուսեինովը ճնշել եւ նեղացրել է բազմաթիվ զինվորների եւս: Նրանք Հուսեինի դեմ ցուցմունք են տվել դատարանում: Ֆաիգ Իբրահիմովի մայրն ասում է, որ զինվորներին նեղացնելու, սպանելու դեպքերը զորամասում առկա կամայականության արդյունք է:

«Ինչքան զինվորի է նա նեղացրել…Եթե որդիս չսպանվեր, նրան չեին ձերբակալի, դեռ ինչքան զինվորի կշարունակեր նեղացնել: Դա մի պատճառ ունի. հովանավորչություն եւ անպատժելիություն: Եթե նման վարքի համար այդ զինվորը ժամանակին պատժվեր, հերթական հանցագործությունները տեղի չեին ունենա, որդիս էլ այժմ մոտս կլիներ», ­ասում է նա:

Մայրը չի հավատում, որ որդին ինքնասպան է եղել: Ասում է, որ նա սպանվել է ծառայակից ընկերոջ կամ ընկերների կողմից: «Մենք քննիչից եւ դատարանից պահանջեցինք, որ եթե երեխան իրեն կախել է, ապա դեպքի վայր եկած դատախազության աշխատակիցները պետք է լուսանկարած լինեն նրան: Ուր են այդ լուսանկարները: Ես չեմ հավատում ոչ զորամասի հրամանատարի, ոչ էլ քննիչների ասածներին: Նվազագույնն այն բանի համար, որ թույլ չէին տալիս բացել դագաղը: Պարզվեց, որ նրանք զինվորներին «սկոչով» փաթաթում թաղում են: Տղայիս պարանոցին եւ ոտքերին բռնության եւ խոշտանգումների հետքեր կային», ­պատմել է զինվորի մայրը: Զինվորին դիտավորյալ սպանելու մեջ համոզված ընտանիքը պահանջում է կրկնակի հետաքննություն, հայտնում է ռադիոն:




Լրահոս