Հնդկաստանի կրոնական փառատոնի ընթացքում կուտակումների պատճառով զոհվել է 7 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Газета.ru-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում կրոնական փառատոնի ընթացքում ստեղծված կուտակումների պատճառով զոհվել է 7 մարդ, եւս 70-ը վնասվածքներ են ստացել:

Դեպքը պատահել է Ուդջայն քաղաքում: Կուտակումների պատճառը փլված վրանն է, որի տակ էին տեղավորվել տոնակատարության մասնակիցները:

Կումբխ-մելա կրոնական փառատոնը անցկացվում է Հնդկաստանում 12 տարին մեկ եւ տեւում է մեկ ամիս: Տոնակատարությանը մասնակցում են 70 մլն մարդ:




Լրահոս