Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է գնե՞լ «Հրազդան-ցեմենտ»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական-քաղաքական շրջանակներում այս օրերին քննարկվող հիմնական թեման այն է՝ արդյո՞ք ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մայիսյան հաղթանակների օրերին նոր հարձակում կլինի, թե ոչ: Ռազմական ղեկավարությունը պատրաստում է սահմանին հնարավոր սադրանքները կանխելու ծրագրերը, հասարակական լայն մոբիլիզացիայի քայլեր են արվում: Բայց մյուս կողմից ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը շարունակում են «մարտնչել» «Հրազդան-ցեմենտ»-ի գործարանի կողմից կուտակված 933.3 մլն դրամը «ջրելու» շուրջ:
Ինչո՞ւ կուտակվեց այդքան պարքտը, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հրազդան-ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ:

– «Հրազդան-ցեմենտ» գործարանին հարկային արտոնություններ տալու հարցը կրկին մտնելու է ՀՀ Ազգային ժողով: Առաջին անգամ այն մերժվեց խորհրդարանի կողմից. մի շարք պատգամավորներ ասացին, որ իրենք չեն քվեարկելու ուրիշի պարտքերը մարելու օգտին: Դուք սպասո՞ւմ էիք նման արձագանքը:

-«Հրազդան-Ցեմենտ»-ի գործարանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ կառավարությանն էր ներկայացրել առաջակությունների հիմնավորված փաթեթ՝ ոչ ժամանակին վճարված հարկերի՝ մասնավորապես ԱԱՀ-ի գծով տույժերը զիջելու վերաբերյալ: Հարկային պարտավորությունները հիմնականում առաջացել էին տնտեսական ճգնաժամի տարիներին, որին նպաստել է ՀՀ-ում շինարարության ծավալների կտրուկ անկմանը:

-Տեղեկություն կա, որ «Հրազդան-ցեմենտ» գործարանին հարկային արտոնություններ տալու հարցը կրկին մտնելու է առաջիկա ԱԺ նիստերի օրակարգ՝ հարցը վերջնականապես լուծելու համար: Ի՞նչ ակնկալիքներ ունեք: Կհաջողվի՞ այս անգամ անցկացնել նախագիծը: Տեղեկություններ եղան, որ Սերժ Սարգսյանը բոլոր պատգամավորների վրա, այսպես ասած, բարկացել է:

-Կառավարության քննարկումների արդյունքում առաջարկը ընդունվեց եւ ներկայացվեց Ազգային Ժողովի քննարկամը:

-«Հրազդան-ցեմենտ»-ի գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված էր «ՎՏԲ-Հայաստան» բանկում: Այժմ ի՞նչ գործունեություն է ծավալում բանկը գործարանում:

-«Հրազդան-ցեմենտ»-ի գործարանին հարկային արտոնությունների տրամադրման հիմնական շարժառիթը գործարանի վերագործարկումն է՝ երկար տարիների դադարից հետո, որը իրականացվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից ֆինանսավորման միջոցով:

-Տիկի՛ն Մարտիրոսյան, 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ «Հրազդան-ցեմենտ» ընկերության պարտքը կազմել է 933.3 մլն դրամ: Դուք՝ որպես գործարանի տնօրեն, կարո՞ղ եք բացատրել՝ ինչպե՞ս գոյացավ այդքան պարտքը:

-Տեղեկացնում ենք, որ «ՎՏԲ-Հայաստան բանկը» գործարանում արդեն կատարել է 1 մլրդ. 820 մլն. ՀՀ դրամի ներդրում, որն ուղղվել է աշխատավարձի եւ էներգետիկայի գծով պարտքերի մարմանը, ինչպես նաեւ գործարանի բնականոն աշխատանքի ապահովանը, որի արդյունքում պահպանվել է 475 աշխատատեղ:

-Գործարանը գնելու մտադրության մասին Դուք առաջարկներ ստացե՞լ եք, եթե այո, ապա ո՞ւմ կողմից: ՏԵղեկություն կա, որ Գագիկ Ծառուկյանն է մտադիր գնել գործարանը, բայց պայմանով, որ պարտքեր չլինեն: Իսկապե՞ս այդպես է:

-Ինչ վերաբերում է գործարանի վաճառքին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը, հարկ եմ համարում նշել, որ այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ «Հրազդան-ցեմենտ»-ի գործարանի սեփականատեր է հանդիսանում «ՎՏԲ-Հայաստան» բանկը եւ ներկա դրությամբ սեփականատերը չունի տեղեկատվություն գնման առաջակի վերաբերյալ:

Զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս