ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հայրության ճանաչման համար ուր կարող եմ դիմել, ո՞ր մարմինն է կատարում հայրության ճանաչման պետական գրանցում: Եվ կցանկանայի իմանալ, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ վճարել:
Ստեփան Առաքելյան (32 տարեկան, առաքիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Առաքելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է հետեւյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.
1. երեխայի՝ ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ
2. երեխայի ծննդի պետական գրանցման վայրի,
3. հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, եթե հայրությունը կամ հայրության ճանաչման փաստը որոշվել է դատական կարգով:
Հայրության ճանաչման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հայրությունը որոշելիս երեխաները ծնողների եւ նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները: