Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 13-14-ը առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը` օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 13-14-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ը` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Երևանի մայիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝          31.50C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              5.90C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          17.90C




Լրահոս