Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը:  
“Փաստինֆո”-ի տեղեկություններով, նա  դանակով մի քանի հարվածներ է հասցրել իր մարմնին, կտրել երակները։ Ստացած մարմնական վնասվածքներով լուսադեմին Ա.Մարգարյանը տեղափոխվել է “Մալաթիա” բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։ Նախնական  տեղեկություններով, Ա.Մարգարյանի մարմնի զննությամբ արձանագրվել է որովայնի առաջնային պատի վրա  թափանցող 4 վնասվածք՝ լյարդի վնասումով, որովայնի հետին պատի հեմատոմա եւ ձախ ձեռքի երակների երկու վնասվածք՝ ոչ խորը։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են խոհանոցային դանակը, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա իրեն մարմնական վնասվածքներ է պատճառել։ Ա.Մարգարյանն ինքնասպանությունը փորձել է կատարել Գ.Մարգարյանի նկարի առաջ։




Լրահոս