Արցախցին ողջ ջանքերն ուղղել էր մարտադաշտը սպասարկելուն. այսօր արդեն պատերազմի հետևանքներն են վերացվում (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա պատերազմի օրերին մեծ վնասներ կրեցին Արցախի մի շարք բնակավայրեր։ Մարդկային կորուստներից բացի խնդիրներ առաջացան նաև գյուղատնտեսական աշխատանքներում: Բանն այն է, որ ապրիլը ակտիվ գյուղատնտեսական ամիս է: Հատկապես գարնանացանն արդեն պետք է արված լիներ, սածիլերը դրված լինեին, իսկ հողը` պատրաստված: Սակայն արցախի բնակչությունը մոռացել է գարնանացանի մասին և ողջ ջանքերն ուղղել է մարտադաշտը սպասարկելուն ու երկրի սահմանները պաշտպաելուն. գյուղատնտեսության մասին մտածելու ժամանակ էլ չկար:

Այսօր արդեն կյանքը Արցախում բնականոն ռեժիմով շարունակվում է: Անգամ Արցախի վարչապետ Արա Հարությունյանը կոչ արեց մարդկանց վերադառնալ սահմանամերձ շրջաններ եւ շարունակել ապրել: Եվ արցախցին այսօր աշխատում, արարում, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի պատերազմի հետևանքները հնարավորինս արագ վերացվեն:

ArmLur.am-ի նկարահանող խումբը Հադրութում էր: Այնտեղ ձգտում են ջերմոցային տնտեսությունը զարգացնել:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիաննա Խաչատրյան, Նարեկ Սարգսյան

Արցախ

13224133_1198876216819094_76695297_o

13224222_1198876210152428_564216872_o

13225023_1198876180152431_1543418965_o

13230861_1198876203485762_73116099_o

13262352_1198876263485756_8875326_o

13262378_1198876226819093_838199404_o

13262595_1198876233485759_553392091_o




Լրահոս