Մայիսի 16-ին Լվովի ոստիկանություն հաղորդում է ստացվել հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքի մասին, որի հետևանքով վեց հոգի վնասվածքներ են ստացել:
Ականատեսների խոսքերով, կռվին մասնակցել են մոտավորապես քսան տղամարդ` 25-40 տարեկանի սահմաններում: segodnya.ua կայքը նշում է, որ մինչ ոստիկանների գալը կռվի մասնակիցները փախել էին և մնացել էին միայն վիրավորները:
Ինչպես հայտնի է դառնում սոցիալական կայքերից այս կռիվը մի քանի օր առաջ հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած դեպքերի շարունակությունն է, երբ ադրբեջանական կողմը փորձել էր ծեծի ենթարկել արցախցի մարզիկին: