Նախնական տվյալներով` Փարիզ-­Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախնական տվյալներով` Փարիզ­Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Եգիպտական Egypt Air ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Փարիզից Կահիրե, կորել է ռադարներից: Ինքնաթիռում եղել է 66 մարդ` 56 ուղևոր (եգիպտացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, Սաուդյան Արաբիայի և Իրաքի քաղաքացիներ), այդ թվում և երեք երեխա, անձնակազմի 7 և անվտանգության երեք անդամ:

Ինքնաթիռը 16 կմ մտել է Եգիպտոսի օդային տարածք, ինչից հետո անհետացել է ռադարներից: Այդ պահին օդանավը գտնվել է 11 հազար 300 մետր բարձրության վրա` Միջերկրական ծովի վերևում: Egypt Air­ից հայտնել են, որ դեպքի վայր են մեկնել որոնողական և փրկարար ծառայությունները, պարզվել է, որ տեղի է ունեցել ավիավթար:




Լրահոս