Հարց քաղաքացիներից` ի՞նչ է անհրաժեշտ օտարերկրացիներին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվել համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք օտարերկրացիների մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու պայմանները: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

Ռուզաննա Մալխասյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ միջնակարգ եւ ութամյա դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն: Միջնակարգ մասնագիտական ուսհաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն, իսկ առանձին դեպքերում՝ ՀՀ միջնակարգ դպրոցի ութամյա մակարդակին համապատասխանող կրթություն: Բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրի մակարդակին համապատասխանող կրթություն:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բուհերում անհատական պլանով ուսանելու համար կարող են ընդունվել գիտությունների (արվեստների) բակալավրի աստիճան ունեցող անձինք: Այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք նախապատրաստական ֆակուլտետում սովորել են պետական պատվերով եւ ավարտական քննություններից ստացել անբավարար գնահատականներ, հեռացվում են բուհից:

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին:




Լրահոս