ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի նստավայրը հուշանվերներ ձեռք բերելու համար ՀՀ պետական բյուջեից վերջերս 21 մլն դրամ կամ 51 հազար դոլար է ծախսել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 51 հազար ԱՄՆ դոլարի դիմաց ձեռք է բերվել 75 հատ ոսկե հուշամեդալ: Ընդ որում, այդ հուշամեդալները նախագահի նստավայրը գնել է ՀՀ կենտրոնական բանկից: Այս իրողությունն ուշագրավ է այն առումով, որ, փաստորեն, մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակն այնքան փայլուն է, որ երկրի թիվ մեկ պաշտոնյայի գրասենյակն իրեն թույլ է տալիս հուշանվերների, նվերների եւ այլ նման բաների համար այդքան մեծ գումար ծախսել: Ավելին, ստացվում է, որ այս իրավիճակի համար դեռ ինչ-որ մարդիկ մեր երկրում մեդալների են արժանանում:




Լրահոս