Մայիսի 20-ին, ժամը 20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին, որ ժամը 19-ին գտնվելով Աթոյան անցուղու թիվ 12/3 շենքի իրեն պատկանող բնակարանում, իր հարևանի բնակարանի մուտքի դիմաց նկատել է 3 քաղաքացիների, որոնցից մեկը փորձել է բացել այդ բնակարանի մուտքի դուռը, սակայն տեսնելով իրեն՝ դիմել են փախուստի:
Ժամը 19.30-ին նշված շենքի մոտից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Լևոն Շ.-ն: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ, իսկ պայուսակից՝ համանման մեկ այլ դանակ:
Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:
Լևոն Շ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: