ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, թե Մաքսային միասնական միությունը սպառնում է ՀՀ սուվերենությանը (թեեւ երեկ նույն Քոչարյանն ամեն գնով հերքում էր իր խոսքերը` ասելով, թե ինքը նման արտահայտություն չի արել): ՀՀ ԱԳ մյուս փոխնախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի քան երեք տարի ակտիվ բանակցություններ է տարել եվրոպացիների հետ` ԵՄ ասոցացման ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, իսկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ, ի վերջո, մինչեւ մոսկովյան հանդիպումը խոսում էր եվրաինտեգրացիայի մասին: Սակայն հիմա Սերժ Սարգսյանը երկիրը տանում է ճիշտ հակառակ ուղղությամբ: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ՀՀ կառավարության մի շարք անդամներ առնվազն պետք է հրաժարական ներկայացնեն: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել` արդյոք ԱԳՆ-ում հնարավոր են նման փոփոխություններ, հրաժարականներ: «Խորհուրդ կտայի Սահմանադրություն կարդալ»,-ասաց նա` ակնարկելով, որ նախարարին ու փոխնախարարներին նշանակել-ազատելու հարցը բացառապես ՀՀ նախագահի գործառույթն է: Երեկ՝ կառավարության նիստից հետո, լրագրողները փորձել են նախարարներից հետաքրքրվել` արդյոք այսքանից հետո իրենք հրաժարական են ներկայացնելու, սակայն վերջիններս, հրաժարվելով խոսել այդ թեմայով, ճողոպրել են:




Լրահոս