Շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացան 9-րդ տուրի պարտիաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը քիչ-քիչ մոտենում է ավարտին. Կայացել են 9-րդ տուրի պարտիաները:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հաղթանակ տոնեցին Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը:

Գրոսմայստերներից Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավորով 8-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև Արման Փաշիկյանը, բայց նա 13-րդ հորիզոնականում է:

Շախմատի Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս