«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը դեռեւս 2012 թվականին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չէր հերքել, որ ինքը կապ ունի «Մհերի դուռ» անունը կրող ինչ-որ հասարակական կազմակերպության հետ, որը տարիներ շարունակ տվյալներ է հավաքել ՀՀ բոլոր ոլորտների պաշտոնյաների վերաբերյալ: «Այո՛, այդ կազմակերպության ցուցակներում տեղ գտած ինֆորմացիայի համաձայն՝ 1994 թվականից առ այսօր Հայաստանից 17,1 միլիարդ դոլար է դուրս բերվել»,- ասել էր Իսագուլյանը` խոստանալով ուշագրավ բացահայտումներով հանդես գալ:
Բայց մինչ օրս նա լռում է: Ինչո՞ւ: «Ժողովուրդ»-ի այդ հարցին Իսագուլյանն ասաց, որ մինչեւ հունիս լռելու է, դրանից հետո պատրաստվում է մի շարք պաշտոնյաների վերաբերյալ ուշագրավ տվյալներ հրապարակել: