![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/13268272_1202654293107953_1264860677090461916_o.jpg)
Գրանցված ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվածք ստացած 7 հոգի տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Հիվանդները տեղափոխվել են «Շտապ օգնություն» ծառայության միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Մեր աշխատակիցները 7 հոգու տեղափոխել են Երևանի տարբեր բժշկական հաստատություններ: Ընդհանուր առմամբ, ծանր դեպքեր չկային, հիմնականում բոլորն ունեին թեթև վնասվածքներ, քերծվածքներ: Կարծում եմ, տեղում կստանան առաջին բուժօգնությունը և դուրս կգրվեն»,-ասաց Թագուհի Ստեփանյանը: