Զոհված զինծառայողների ընտանիքներին բացի միանվագ գումարից նաև պարբերական վճարումներ կլինեն. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում շարուանկվում են բյուջեի կատարողականի քննարկումները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, որը վերաբերում էր ապրիլի սկզբին քառօրյա պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող գումարային հատկացումներին:

Ասատրյանը նշեց, որ օրենսդրությամբ նախատեսված կարգով զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է շուրջ չորս միլիոն դրամի ապահովագրական վճարներ, որը հուղարկավորությունը կազմակերպելու և հետագա ծախսերին է վերաբերում: Ասատրյանի խոսքով`կառավարության համապատասխան որոշման ընդունման դեպքում նախատեսվում է հատկացումներ կատարել նաև կամավորականների ընտանիքներին:

Ասատրյանը ընդգծեց, որ բացի միանվագ վճարումներից, կլինեն նաև պարբերական վճարումներ: «Միջին հաշվով, երեք հոգանոց ընտանիքին կհատկացվի կենսաթոշակ, պարգևավճարներ և այլն: Շուրջ 150-180 հազար դրամ հատկացում կլինի, բայց դա էլ փոփոխության կենթարկվի, կապված նրա հետ, թե ինչ զինծառայող է. սպայական կազմից է, թե այլ տեղից»:




Լրահոս