ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ռուսաստանի գործողությունների մասին, փոխանցում է Vestikavkaza-ն:
«Գործնական քայլեր են արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դա բոլոր մակարդակներով կոնֆլիկտի կողմերի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ շփումներն են: Անկասկած, մեր արտասահմանցի գործընկերների հետ շփումները, ովքեր ներգրավված են բանակցային գործընթացին և կոնտակտային խմբի աշխատանքին»,-ասել է Զախարովան:
«Մոսկվան ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ և համապատասխան հայտարարություններ անում: Իրավիճակի կարգավորման, առճակատումից խուսափման կոչ ենք անում»,-հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: