Ադրբեջանը փորձում է հետ կանգնել պայմանավորվածությունից. Կարեն Նազարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը ԵԱՀԿ համանախագահների հետ անում է ամեն ինչ, որպեսզի կյանքի կոչվեն Վիեննայում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Հարցին` եթե առաջընթաց չլինի, հնարավո՞ր է հունիսին նախատեսված Ալիև-Սարգսյան հանդիպումը չկայանա, Նազարյանն ասաց, թե չի ցանկանում հավատալ, որ այդ գործընթացը կարող է չեղարկվել. «Որքանով ես եմ տեղյակ` պայմանավորածությունը հստակ է: Մի բան է, որ Ադրբեջանը փորձում է հետ կանգնել պայմանավորվածությունից, բայց նման պայմանավորվածություն ձեռք է բերվել, և պետք է անել ամեն ինչ` ի կատար ածելու համար»:

Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս