Նյու Յորքի WW2 ինքնաթիռը ընկել է Հուդզոն գետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է BBC-ն, WW2 ինքնաթիռը ընկել է Հուդզոն գետը նյու Յորքի և Նյու Ջերսիի միջև ընկած տարածքում: Ինքնաթիռը ընկել է Ջորջ Վաշինգտոնի կամուրջի հարավային մասից երկու մղոն (3.2 կմ) հեռավորության վրա:

Ավելի ուշ սուզորդները հայտնաբերել են մարմին (հավանաբար օդաչուի մարմինը):
Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն հնարավոր պատճառ կարող է լինել շարժիչի անսարքությունը:

Ինքնաթիռը մեկն էր այն երեք ինքնաթիռներից, որ մասնակցում էին American Airpower թանգարանի 75-րդ տարելիցին նվիրված գովազդային տեսահոլովակ նկարելու գործին: Մյուս երկու ինքնաթիռները ապահով ետ են վերադարձել:
Քոլեջի աշակերտներից մեկը՝ Սիքի Լին, տեսել էր ինքնաթիռը գետն ընկնելուց:
«Այն շրջվեց դեպի ջուրը: Կարծեցի՝ ինչ-որ հնարք են ցույց տալիս»,- ասաց նա New York’s Daily News-ի հետ հարցազրույցի ժամանակ:




Լրահոս