Կոռուպցիան դա մեկ շնչով, կամ մեկ քայլով չի վերջանում. Աղվան Հովսեփյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմի ողջ հետևանքները մեր քննիչների կողմից արձանագրվել են: Անդրադառնալով սահմանային իրավիճակին և ապրիլյան պատերազմին` լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը:

«Առգրավվել են անհրաժեշտ նյութեր: Մեր քննիչները բարեխղճորեն այդ ամենը հավաքել են», – նշեց նա:

ArmLur.am-ի հարցին` դուք երկար տարիներ աշխատել եք գլխավոր դատախազ, ինչն է պատճառը, որ արդյունավետ քայլ չի կատարվում կոռուպցիայի դեմ պայքարի համար, Հովսեփյանը հայտարարեց. «Ես կարծում եմ, որ վերջին տարիներին շատ արդյունավետ պայքար կա կառուպցիայի դեմ: Եթե նախկինում կային համակարգված կոռուպցիայի դրսևորումներ, դրանք վերածել են: Կոռուպցիան դա մեկ շնչով, կամ մեկ քայլով չի վերջանում, դա մշտական պրոցես է»:

Հովսեփյանը չի կարծում, որ իր կառույցի վերաբերյալ ծախսված գումարներն անարդյունավետ են: «Մենք ձեռք ենք բերել առաջին անհրաժեշտության մեքենաներ: Մենք ունենք ստորաբաժանումներ, որ ավտոմեքենաներ չունեն, դրանք չեն բավարարում նույնիսկ նվազագույն կարիքները: Քննչական կոմիտեն նոր ստեղծված կառույց է և նպատակ ենք դրել խնայողաբար օգտագործենք միջոցները», – հավելեց նա:




Լրահոս