Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:
Ինչպես հայտնում է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի վարչությունը, այցը տեղի է ունեցել մայիսի 25-ին:
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ռազմագերուն տեղեկություններ են փոխանցել նրա ընտանիքի մասին և համապատասխան տեղեկություններ ստացել նրանից՝ ընտանիքին փոխանցելու համար:
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014թ. դեկտեմբերի 26-ին Աղդամի շրջանում: