Անչափահասների հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքերի մի մասն ի վերջո ավարտվում է ամուսնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված 34 դեպք :Այս մասին «Արմենպրես»-­ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3­րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«Հիմնականում դեպքերը վերաբերում են 16 տարին չլրացած անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալուն: Ի դեպ, այդ դեպքերի մի մասն ի վերջո ավարտվում է ամուսնությամբ: Նման դեպքեր հատկապես մարզերում են գրանցվում` Գեղարքունիքում, Շիրակում»,­- ասաց Նելլի Դուրյանը: Անդրադառնալով սոցիալական ցանցերում երեխաների ներգրավվածությանը, սոցիալական ցանցերի ազդեցությանը` Նելլի Դուրյանը նշեց, որ լինում են դեպքեր, երբ երեխաները ծանոթություններ են հաստատում սոցիալական ցանցերի միջոցով, հետո խնդիրներ են առաջնում, և դա վերածվում է կոնֆլիկտի:

Վերջերս գրանցվել էր մի դեպք, երբ մի անչափահասը մեկ այլ անչափահաս աղջկա նկարները տեղադրել էր սոցցանցերում: «Նման դեպքեր լինում են, իհարկե, բայց սոցիալական ցանցերի հետ կապված դեպքերը մեծ թիվ չեն կազմում: Մեր համապատասխան վարչությունը կանխարգելման աշխատաքներ է իրականցնում, դպրոցներում անցկացվում են իրազեկման աշխատանքներ»,­-ասաց Նելլի Դուրյանը: Առջևում ամառային արձակուրդներն են: Ոստիկանության աշխատակիցներն ակտիվացնելու են իրենց գործունեությունը:




Լրահոս