«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրության մեջ հնարավոր չէ գտնել մի ցուցանիշ, որի հիման վրա կարելի է պնդել, որ Հայաստանի տնտեսությունում դրական զարգացումներ են ընթանում, ու առաջիկա ամիսներին կամ տարում իրավիճակը կարող է բարելավվել: Վերցնենք երեկ հրապարակված տվյալները. այս տարվա հունվար-մարտ ամիսներին ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը կազմել է 1 միլիարդ 699 միլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 60 միլիարդ 171 միլիոն դրամ:
Մյուս կողմից էլ ապրիլին եւս տրանսֆերտների թիվը շարունակել է անցած տարվա համեմատ նվազել: Ընդհանուր այս տարվա չորս ամիսներին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 131 միլիոն 260 հազար դոլար: Իրավիճակը պատկերավոր դարձնելու համար հիշեցնենք, որ, օրինակ, 2014 թվականի նույն ժամանակահատվածում տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 312 միլիոն 879 հազար դոլար, այսինքն՝ երկուսուկես անգամ ավել է եղել: Դրա համար էլ շարքային քաղաքացու ձեռքի փողն օրեցօր պակասում է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: