ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հայաստան է վերադարձել մայիսի 11-ին, իսկ Արցախ պետք է ժամանի այսօր՝ հունիսի 5-ի:
ArmLur.am-ին հայտնի են դարձել Ս. Բաբայանի այցի մանրամասները: Այսպես, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանի այցը հայրենի Ստեփանակերտ տեղի կունենա մեծ շուքով: Նրան կուղեկցեն Երևանից Արցախ գնացող նրա թիմակիցները, ովքեր անհամբեր սպասում են ՊԲ նախկին հրամանատարի խոսքին: Շատերի համար է հանելուկ՝ ինչ հայտարարությամբ է հանդես գալու Ս. Բաբայանը, ինչ է պատրաստվում անել առաջիկայում:
Սամվել Բաբայանն ինքն էլ, մեր տեղեկություններով, ջանում է անել հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախում իրեն մեծ թվով մարդիկ դիմավորեն:
Իսկ թե ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներից ով կդիմավորի Բաբայանին, դեռևս հայտնի չէ, քանի որ, ինպես հայտնի է, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը բազմիցս ասել է, որ նման պլաններ չկան: