Էնքա՜ն պաշտոնյաներ կան, որ կես գրամ հեղինակություն չունեն. Համլետ Հարությունյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանկացած ժամանակ ցանկացած մարդ կարող է պաշտոն ստանալ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սամվել Բաբայանի վերադարձին և նրա` ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակելու պահանջին, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: «Ես չեմ թերագնահատում ո’չ Լևոն Մնացականյանին, ո’չ մնացած գեներալներին, բայց չեմ թերագնահատում նաև Սամվել Բաբայանին», – հավելեց նա:

Ճշտող հարցին` հնարավոր համարո՞ւմ է, որ Բաբայանը կարող է պաշտոն ստանալ, Հարությունյանը պատասխանեց. «Պաշտոնը նենց մի բան է, որ ցանկացած ժամանակ կարող է ստանալ: Ես չեմ բացառում: Պաշտոնը վաստակում են ծառայություններով, էնքան պաշտոնյաներ կան, որ կես գրամ հեղինակություն չունեն»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս