Հունիսի 6-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (34 տարեկան կին) փակվել է ներսում և սպառնում է կտրող գործիքով վնասել իրեն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
1982 թ. ծնված Ա. Ա.-ը հարազատների հետ բանակցության արդյունքում ներսից բացել է բնակարանի դուռը. դաստակի շրջանում նա ունեցել է քերծվածքներ:
Դեպքի վայրում Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն, իսկ «1-03» աշխատակիցները՝ համապատասխան օգնություն: