Ինչ վատ բան կա, որ կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել կոռուպցիոն խնդիրներին: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կառավարության սկսած պայքարին, այս մասին նշեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբը:
«Իշխանությունները նրա համար են, որ պայքարեն: Արդյունքները մեկ, երկու, երեք տարի հետո կտեսնենք` եթե քիչ արդյունք է տվել, կքննադատենք, եկեք հիմա թողնենք, տեսնենք` ինչ են անում: Կոռուպցիան ամբողջ աշխարհում գոյություն ունի, եթե այդքան հեշտ լիներ վերացնել, կվերացնեին», – նշեց նա:
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում