Սամվել Դարբինյանը որոշել է «աշխատանքի պրոֆիլը փոխել». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վանաձորն այս տարվա աշնանն ամեն դեպքում նոր քաղաքապետ կունենա: Ինչպես հայտնի է՝ այս տարվա հոկտեմբերի 2-ին Վանաձորում պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: ՀՀ ընտրական նոր օրենսգրքով Վանաձորում քաղաքապետի ուղղակի ընտրություններ չեն լինելու, այլ ընտրվելու է ավագանի, որն էլ իր կազմից ընտրելու է քաղաքապետին: Այսինքն՝ գործելու է նույն այն կարգը, որը կիրառվում է  Երեւանի ավագանու ընտրության ժամանակ: Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ «Ես չեմ առաջադրվելու ընտրություններում»:

Նա միեւնույն ժամանակ հավաստիացրել է, թե որոշումն ինքն է կայացրել, եւ ոչ ոք իրեն չի ստիպել է եւ չի էլ համոզել: Ավելին՝ Սամվել Դարբինյանը նույնիսկ հայտարարել է, թե եթե այս անգամ էլ մասնակցի, ապա կրկին կընտրվի, բայց չի ցանկանում, քանի որ որոշել է «աշխատանքի պրոֆիլը փոխել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս