Սերգո Կարապետյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել, որին մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հատնել նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին, տեղակալներ Սամվել Գալստյանին և Գառնիկ Պետրոսյանին երկար տարիների նվիրված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

«Համակարգում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների  արդյունքում որոշում է կայացվել կրճատել երեք փոխնախարարի հաստիք: Սաիհարկե շատ դժվար որոշում էր, մենք շուրջ 6 տարի իրար հետ ճանապարհ ենք անցել, դրանք շատ կարևոր տարիներ էին, որոնց ընթացքումգյուղատնտեսության ոլորտում համատեղ աշխատանքի շնորհիվ կարևոր ձեռքբերումներ ենք ունեցել»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարարԿարապետյանը:

Նախարարը հավելել է, որ երեք փոխնախարարներն էլ իրենց գործի գիտակ, բարձրակարգ մասնագետներ են, ովքեր տասնյակ տարիների ընթացքում կարևոր ներդրում ենունեցել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում, և կրճատման փաստը որևէ առնչություն չունի նրանց մասնագիտական կարողությունների հետ:

Գրիշա Բաղիյանը, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը նույնպես շնորհակալություն են հայտնել նախարարին և նախարարության աշխատակազմին համատեղաշխատանքի համար` ընդգծելով, որ կշարունակեն իրենց փորձառությունն ու գիտելիքները ներդնել ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար նախարար ՍերգոԿարապետյանը Գառնիկ Պետրոսյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով, իսկ Գրիշա Բաղիյանին և Սամվել Գալստյանին`պատվոգրերով (նախկինում վերջիններս արդեն իսկ արժանացել են ոսկե մեդալների):

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս