ՀՀԿ-ում «ցեցն ուտում է» բոլորի հոգիները. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ-ում «ցեցն ուտում է» բոլորի հոգիները, որևէ մեկը՝ վերից վար, չգիտի, մնալո՞ւ է քաղաքական հարթակում, ներգրավվա՞ծ է լինելու ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՞ ոչ։ Ահա և, ձեռ ու ոտ ընկած, ոչ միայն պրոտեժեներ են փնտրում, գտնում, փայփայում, այլև փորձում են ցույց տալ, թե ակտիվ օրենսդիր և գործադիր աշխատանքների մեջ են, և առանց իրենց «դեպոն կայնե գը»։ ՀՀԿ պատգամավորներից շատերին այսօր կտեսնես գործադիրի դռնից մտնելիս-օրենսդիրի դռնից դուրս գալիս՝ «կառուցողական-բուռն» առաջարկներով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս