Ինչն է եղել Մալաթիայում հայրասպանության պատճառը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ դեռևս մայիսի 25-ին Երևանի Իսակովի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 80-ամյա Հայկարամ Առաքելյանի դին: Տղամարդու մահվան մասին ահազանգել է նրա որդին`48-ամյա Արմեն Առաքելյանը, ով ասել էր, թե հայրը հանկարծամահ է եղե: Սակայն դիակի վրա հայտնաբերված  հետքերը հետագայում ապացուցել են, որ իրականում որդինէ  սպանել հորը` ներարկելով նրան մեծ քանակությամբ «կետոնալ» տեսակի դեղամիջոց, այնուհետև բարձով խեղդամահ անելով:

ArmLur.am-ի թղթակիցը եղավ սպանածի բնակավայրում: Մեզ հաջողվեց զրուեցել Առաքելյանների ընտանիքի մերձավորներից Վարազդատի հետ: Վերջինս հայտնեց, որ հայր և որդի ապրում էին միասին, Երևանում ուրիշ բարեկամներ չունեն: Հանգուցյալի  հուղարկավորությունը տեղի է ունեցել Վարդենիսում:

«Հայկը շատ լավ , մարդամոտ, բարեսիրտ անձնավորություն է եղել: Կինը ՝ Ազնիվը, մի քանի տարի առաջ է մահացել: Երկար տաիներ երեխա չունենալու պատճառով նրանք Արմենին որդեգրել են»,- ներկայացրեց մեր զրուցակիցը` հավելելով, որ Արմենը հոգեկան խնդիրներ է ունեցել. «Ապրել են հանգուցյալի թոշակով և բարեկամնների աջակցությամբ: Արմենը տանը շներ է պահել, որն էլ հաճախ առիթ է դարձել հոր և որդու գժտության, իրար հետ «յոլա» չէին գնում: Արմենի պատճառով հարաևաններն էլ արդեն չէին գնում գալիս նրանց տուն»,- եզրափակեց սպանվածի հարևանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Արմեն Առաքելանը կալանավորված է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս