Եվրոպայի 2016թ. առաջնության բացման խաղում Ֆրանսիայի ընտրանին երեկ առաջին խաղում ընդունեց Ռումինիայի հավաքականին:
Առաջին խաղակեսի ընթացքում կողմերին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Ֆրանսիայի ընտրանու կիսապաշտպան Դիմիտրի Պայեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն:
Րոպեներ անց գլխավոր մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց ռումինացի հարձակվող Բոգդան Ստանկուն: Խաղի հիմնական ժամանակի ավարտից առաջ կրկին աչքի ընկավ Դիմիտրի Պայեն, այս անգամ դառնալով գոլի հեղինակ՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Ֆրանսիա – Ռումինիա՝ 2:1
Գոլերը՝ Ժիրու (57), Պայե (89) – Ստանկու (65, 11 մետրանոց)