Հարցն իրավապահ ներկայացուցիչների տիրույթում է, արդեն երկու տարի է գործի քննությունը շարունակվում է և կապ ունի ուղեգրերի հետ: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առողջապահության նախարարության պաշտոնյաների ձերբակալությանը, այս մասին նշեց նախարար Արմեն Մուրադյանը:
«Կառավարությունը որոշում կայացրեց ռիսկերը նվազեցնելու նպատակով ուղեգրերի տրամադրման կարգը փոխել, որով հնարավորինս նվազեցրեցինք ռիսկերը: Կառուպցիոն ռիսկերի նվազեցման միտում ունենք, և դա սկսվել է դեռևս 2014 թվականի», – տեղեկացրեց նա:
Մուրադյանն ասաց, որ այդ պաշտոնյաները կմասնակցեն քննությանը և այդ բոլոր հարցերը կտա. «Համոզված եմ, որ որևէ անմեղ մարդ չի դատապարտվի: Մենք որևիցե միջնորդություն դեռ չունենք, որ նրանք աշխատանքից ազատվեն կամ դադարեցնեն լիազորությունները», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում