Այսօր ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի փաստաթուղթ կստորագրվի. քաղհասարակությունը չի միանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 21-ին, Ազգային ժողովում նախատեսվում է ստորագրել նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչների միջև համաձայնության փաստաթուղթ։ ArmLur.am-ի տեղեկություններով, փաստաթուղթը ստորագրվելու է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև: «Ժառանգության» ներկայացուցիչներն ի սկզբանե չեն մասնակցել քննարկումներին, իսկ քաղհասարակությունն էլ, մեր տեղեկություններով, վերջնական տեքստին հավանություն չի տվել:

Մեր տեղեկություններով, ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները համաձայնության են եկել հայտնի հինգ կետերից չորսի հետ, սակայն փաստաթղթում ամրագրված է, որ մյուս չհամաձայնեցված կետերի հետ քննարկումները դեռևս կշարունակվեն: Մեր տեղեկություններով, սակայն, այս կոնսենսուսը բավական է, որ դոնոր կազմակերպություններն անհրաժեշտ գումարը տրամադրեն:




Լրահոս