Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը +105 կգ քաշային կարգում նվաճել է երկամարտի արծաթե մեդալը՝ 393 կգ (182+211): Հայկ Հակոբյանի անձնական քաշը 126 կգ է:
Ոսկե մեդալը նվաճած ռուսաստանցի Մագոմեդ Աբուեւի երկամարտի արդյունքն է 410 կգ (195+215): Աբուեի անձնական քաշը 145 կգ է:
Նույն քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է նաեւ Հրաչ Ղարիբյանը (անձնական քաշը՝ 123 կգ): Նա երկամարտի 369 կգ (165+204) արդյունքով գրավել է 5-րդ տեղը: