Ֆրանսիան ցանկանում է Սարգսյան-Ալիև նոր հանդիպում կազմակերպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ որպես հակամարտության կողմերի միջև միջնորդներ, շարունակում են իրականացնել իրենց պարտավորությունները, ինչպես նաև ջանքեր գործադրել վստահության ամրապնդման և հակամարտության համպարփակ խաղաղ կարգավորման համար: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին»,-հայտարարել է նա:

Բուշեի խոսքով՝ Ֆրանսիան ողջունում է Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումը (Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան):

«Հակամարտության խաղաղ կարգավորմանը պետք է հասնել մշտական և իրական երկխոսության միջոցով»,- հավելել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը:




Լրահոս