Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է հրաժարականի մասին՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո, փոխանցում է Sky News-ը:
Քեմերոնի խոսքով՝ որոշումը կապված է այն բանի հետ, որ ինքը կողմ էր Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիայի մնալուն:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին քվեարկել է բրիտանացիների 51,9%-ը: Ընդհանուր առմամբ հանրաքվեին ավելի քան 33,5 միլիոն մարդ է մասնակցել: