ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Բաղրամյան պողոտայում

Բաղրամյան պողոտայում արտակարգ իրավիճակ է: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Բաղրամյան 2-րդ նրբանցքի եւ պողոտայի գլխավոր ճանապարհի հատող հատվածում իրական «ջրհեղեղ է»: Ողջ փողոցով պղտոր ջուր է հոսում, իսկ քաղաքացիներն անելանելի վիճակում են:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառում կատարելու համար: Եվ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետներում է կատարվում հաշվառումը:

Իրինա Հակոբյան (48 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը գործակալություն է ներկայացնում
-անձնագիր (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է) եւ պատճենը,
-պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար անհրաժեշտ դիմումը պատրաստվում է գործակալության աշխատակցի կողմից` հիմք ընդունելով անձի կողմից ներկայացված տեղեկությունները եւ փաստաթղթերը: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա հաշվառումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:
Որպես անհատ ձեռնարկատեր՝ անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին: Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման տուրքը կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստն ի՞նչ կարգով է հաշվարկվում, եւ կցանկանայի իմանալ նաեւ, թե ի՞նչ միջոցներից է վճարվում անաշխատունակության նպաստի գումարը:

Ելենա Հարությունյան (28 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Միաժամանակ հայտնում ենք, որ բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի՝ ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է սոցիալական վճարներ կատարելու պարտավորությունից, ապա նպաստներն ամբողջությամբ վճարվում են գործատուի միջոցների հաշվին: Ի դեպ, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը նպաստի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:




Լրահոս