ԵՄ-ն 7,2 միլիոն եվրո է տրամադրել Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը 7,2 միլիոն եվրո է տրամադրել Ադրբեջանին՝ գյուղական զարգացման աջակցության ծրագրի (RDSP) շրջանակներում, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությանը:

Ծրագիրը նախատեսում է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բարեփոխումների անցկացում:

ԵՄ ծրագրի շրջանակներում՝ Ադրբեջանի գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արդյունաբերության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների, վիճակագրության պետական կոմիտեի հետ համագործակցություն կիրականացվի:




Լրահոս