ArmLur.am-ի թղթակիցն այսօր կեսօրին նկատեց, որ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը մտավ ՀՀ դատախազություն: Հիշեցնենք՝ տեղեկություն կար այն մասին, որ եզդիները նամակով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ խնդրելով վերնայել իրենց հայրենակից, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մեղադրանքը: Ուստի, մենք դրսում սպասեցինք այնքան ժամանակ, մինչ հանդիպումը ավարտվեց և փորձեցինք Թամոյանից ճշտել, թե որն էր դատախազություն այցի նպատակը:
Նկատենք, որ Թամոյանին դրսում սպասում էր մի զինված երիտասարդ, ով առանց զենքը թաքցնելու հայտնվեց նաև դատախազության շենքի ներսում: Իսկ երբ Թամոյանը դուրս եկավ, թեւանցուկ արեց երիտասարդին եւ միասին հեռացան: Հիշեցնենք, որ զենք ունենալը մեր երկրում առաջին հերթին դիտվում է որպես ահաբեկչություն իրականացնելու փորձ և անգամ, երբ մարդու մոտ զենք էլ չգտնեն, ինչպես եղավ Ժիրայր Սէֆիլյանի պարագայում, կարող են մեկ ուրիշի ցուցմունքի հիման վրա կալանավորել զենք ունենալու մեղադրանքով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան