Ստատուս քվոն փոփոխելու ժամանակն է. Մամեդյարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակն է փոփոխել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ժամանակն է լրջորեն զբաղվել հակամարտության կարգավորմամբ: Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի: Ժամանակն է, որպեսզի ստատուս քվոն փոփոխվի, քանի որ այն անկայուն է»,-ԱՊԱ-ն մեջբերում է Մամեդյարովի խոսքը:




Լրահոս