Հոկտեմբերի 10-ի գիշերը հովտային շրջաններում, առանձին ցածրադիր հատվածներում գետի մակերևույթին սպասվում է մինչև -1…-2՛C: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին` հյուսիս-արևմտյան 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ին աստիճանաբար կբարձրանա` ընդհանուր առմամբ 4-5 աստիճանով: Երևանում՝ հոկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: