ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում հաշմանդամ երեխաների տնային ուսուցումը: Ի՞նչ է անհրաժեշտ դրա կազմակերպման համար:

Լիա Հայրապետյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Համաձայն «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի՝ առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի եւ (կամ) նրա ծնողների (օրինական ներկայացուցիչների) միջեւ պայմանագրի հիման վրա: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն» ՀԿ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Հայաստանում գործում է ներառական 90 դպրոց, իսկ հատուկ դպրոցները 23-ն են: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ում ապրում է 8000 հաշմանդամ երեխա: Նշենք, որ նրանց 65 տոկոսն ապրում է սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում:




Լրահոս