Հրապարակ. Գագիկ Ծառուկյանը մրցում է գեներալ Մանվելի հե՞տ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայաստանի քաղաքների ղեկավարները կարծես միմյանց հետ մրցում են, թե ով ավելի ճոխ տոն կկազմակերպի քաղաքի օրվա առիթով։ Նախօրեին գեներալիտետն էր իր ողջ ուժերը մոբիլիզացրել Էջմիածին քաղաքի օրը տոն դարձնելու համար, երեկ էլ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում հարազատ Աբովյան քաղաքի 50-ամյակն էր։ Հիշեցնենք, որ քաղաքապետն էլ Ծառուկյանի հարազատ փեսան է։
 
Բացի շաբլոն դարձած բեմականացումներից և հայոց երկնակամարում փայլող աստղիկների կատարումներից, ԲՀԿ ղեկավարն ստեղծագործական մոտեցում էր դրսևորել այս տոնը յուրօրինակ դարձնելու համար՝ Հայաստան էր բերել Խաչատուր Աբովյանի կոռնուհուն՝ Օլգա Մավրինային։ Նշենք, որ պատվոօթյակը Ծառուկյանի կողքին զարդարել է նաև Սահմանադրական դատարանի նախագահ, Սերժ Սարգսյանի խնամի Գագիկ Հարությունյանը, ով ծնվել է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս