Վանաձորում փողոցում կնոջը դանակահարած ամուսնուն ձերբակալել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում, հոկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ի սահմաններում, հենց փողոցում սեփական կնոջը դանակահարած ամուսինը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ 50-ն անց մի տղամարդ Վանաձորի կենտրոնական հանրախանութի հարեւանությամբ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածներ հասցրել եւ դիմել փախուստի:
Ժամը 19.55-ին  շտապօգնության կայանից ոստիկանությունում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 54-ամյա Սիրանուշ Ա.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 57-ամյա Լեւոն Ա.-ն վիճաբանել է կնոջ` Սիրանուշ Ա.-ի հետ եւ դանակով երկու անգամ հարվածել նրա պարանոցին:
Լեւոն Ա.-ն նույն օրն  ինքնակամ ներկայացել է բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է  քրեական  գործ: Լեւոն Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս