Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնական ամսագրին:
ԵՄ սպառողների եւ առողջության պաշտպանության գլխավոր տնօրինությունը (EU DG SANCO) հաստատել է Հայաստանի կողմից ներկայացված “Մեղրում եւ մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը”, ինչը մեղրի արտահանման նախապայման է:
Շարունակվում է ԵՄ անդամ երկրներ մեղրի արտահանման համար անհրաժեշտ իրավական ակտերի և փաստաթղթերի ստեղծման գործընթացը: